Ինժիներատեխնիկական լաբորատորիայում

Ճամբարային օրն ագարակում

Քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայում

Այսօր գնացինք Մայր դպրոց` քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա։ Տեսանք, որ լամպերը վառվում են, ջուրը տաքանում է, փուչիկը թսկում է, կափարիչը թռավ պատին ու ընկավ։ Ինձ շատ դուր եկավ, որովհետև հետաքրքիր էր։  

Այց տեխնորպարկ և ագարակ

Ուրբաթ օրը 26 համարի ավտոբուսով գնացինք տեխնոպարկ։ Այնտեղ քանոնով գրել եմ իմ անունը ու տեսել եմ պառկած կմախք։ Ագարակ գնացինք ոտքով։ Իշուկներին տվել եմ կաղամբ և խնձոր։ Տեսել եմ շունիկներ, արագիլ, բադիկ։ Ծառերին կար ցոգոլ, բայց ես չեմ կերել։ 

Համով օր

Ճամբարային մեր օրը սկսեցենք պիցցա պատրաստելով։ Պիցցայի համար անհրաժետ է՝ խմոր, երշիկ հալվող պանիր մայոնեզ կետչուպ, ձու, բուսայուղ։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել բանջարղեն՝ լոլիկ, գունավոր պղպեղներ, ձիթապտուղ։ Մեր պարաստտած պիցցան շատ համեղ էր։Դուք էլ փորձեք պատրաստել։

Ճամբարի երկրորդ օրը

Այսօր մենք լողացինք, բայց ջուրը շատ սառն էր։ Ես պառկեցի սրբիչին, հետո նստեցի։ Ընկեր Գոհարը սովորեցրել է հավաքել լողի պարագաները։ Դասարանում շրջանով նստեցինք ու զրուցեցինք։

Ճամբարի առաջին օրը

Այսօր լողավազան չենք մտել, որովհետև շատ ցուրտ էր, ու ջուրը շատ սառն էր։ Հետո մի քիչ տաքացավ, բայց չլողացինք։ Չորեքշաբթի լողալու ենք։ Ես գիրք եմ կարդացել վագրի մասին։ Սալաթ ենք սարքել տերևով, վարունգով, ամսաբողկով և բուսայուղով։ Խաղացինք խաղեր ու վերջ։ 

Ֆլեշմոբի 4-րդ խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները ներկայացնում են ապրիլյան ֆլեշմոբի առաջին մակարդակի 4-րդ խնդիրը։

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

Չորս տուփ, չորս սոխուկ, այսինքն 4×4=16:

Անին տնկեց չորս սոխուկ՝ 16-4=12:

Անիի մոտ մնաց 12 սոխուկ։

Իմ մասին

Ողջույն, Ես Հրաչ Ներսիսյան եմ, ես սովորում եմ 2-րդ դասարանում։

Hello world!

Welcome to your brand new blog at Edublogs!

To get started, simply visit your blog’s dashboard, edit or delete this post and check out all the other options available to you.

Like more help?

We can walk you through step-by-step in our guide to getting started with your blog.

Happy blogging!